ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 28 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայկական սփյուռք » ԱՊՀ երկրներ և Վրաստան
31.01.2013

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
1999 թվականին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն` Բելառուսում բնակվել է 10 191 հայ, որից 2 800-ը` Մինսկում: 2009 թվականի ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը հասնում է շուրջ 30-36 հազարի: Հայերն իրենց թվով զբաղեցնում են 7-րդ տեղը` բելառուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից, հրեաներից և ադրբեջանցիներից հետո:
30.01.2013

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Թուրքմենստանի հայ համայնքը ձևավորվել է 18-րդ դարի վերջին:Ներկայումս երկրում բնակվում է շուրջ 20-25 հազար հայ, ովքեր հիմնականում գաղթել են Հայաստանի հարավից և Արցախից:Խորհրդային շրջանում բազմաթիվ թուրքմենահայեր զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ, ներկայումս նրանց գերակշիռ մասն արհեստավորներ և առևտրականներ են:
29.01.2013

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Ղազախստանի հայ համայնքը ձևավորվել և ստվարացել է 19-րդ դարի 2-րդ կեսին, երբ Ռուսաստանն իր գերիշխանությունն է հաստատել Կենտրոնական Ասիայում: Հայերի թիվն ավելացել է նաև Խորհրդային իշխանության հաստատումից հետո, երբ Ղազախստանում ծավալված արդյունաբերական բուռն շինարարության հետևանքով տարբեր հանրապետություններից, այդ թվում` նաև Հայաստանից, բանվորական ուժի, մասնագետների ներհոսք է տեղի ունեցել դեպի Կարագանդա, Կոստանայ, Պավլոդար, Ալմաթի: Ղազախստանում ներկայումս բնակվում է շուրջ 50 000 հայ:
28.01.2013

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայերի առնչությունները Ղրղզստանի հետ հիշատակվում են դեռևս վաղ ժամանակներից: Այդուհանդերձ, հայերի զանգվածային ներգաղթը Ղրղզստան սկսվել է 19-րդ դարի 2-րդ կեսին Արցախից, Զանգեզուրից, Նախիջևանից, Իրանից, իսկ 20-րդ դարի 20-ական թվականներից` նաև Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Ղազախստանից:
27.01.2013

ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Ներկայումս Մոլդովայի տարածքում բնակվում է շուրջ 12 000 հայ՝ հիմնականում Քիշնև, Բելց, Խնչեշտ, Նոր Անենի, Կամրատ, Ունգենի և Բենդեր ու Գրիգորիուպոլ (վերջին երկուսը չճանաչված Մերձդնեստրովյան Հանրապետությունում) քաղաքներում:
25.01.2013

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Պատմագիտական աղբյուրներում Ռուսաստանում հայերի ներկայության մասին հիշատակվում է ռուսական առաջին պետական կազմավորումների ձևավորումից շատ ավելի վաղ ժամանակներում: Ռուսաստանի Դաշնությունում ներկայիս հայկական Սփյուռքի ձևավորման գործընթացն սկիզբ է առել դեռևս խորհրդային տարիներին` Հայաստանում և Արցախում հայ ազգային զարթոնքին զուգահեռ:
24.01.2013

ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Տաջիկիստանի հայ համայնքը ձևավորվել է 19-րդ դարի 2-րդ կեսին, երբ Ղազախստանից, Նախիջևանից, Զանգեզուրից, Իրանից գաղթած հայերը հաստատվել են Դուշանբեում և Աֆղանստանի հետ սահմանամերձ քաղաքներում:
23.01.2013

ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Համաձայն պատմական աղբյուրների` առաջին հայերն Ուզբեկստանում հայտնվել են մ.թ. 4-րդ դարում, երբ Սասանյան Պարսկաստան բռնագաղթված հայերի մի մասը տեղափոխվել է Միջին Ասիա և բնակություն հաստատել նաև ժամանակակից Ուզբեկստանի տարածքում:
22.01.2013

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Համաձայն պատմագիտական տվյալների` Ուկրաինայում hայերի ներկայությունն արձանագրվել է դեռևս 2200 տարի առաջ: Պատմականորեն հայերն ապրել են Ղրիմում, Ուկրաինայի արևմտյան և հարավային հատվածներում և առանձնահատուկ դերակատարություն ու նշանակալից ներդրում են ունեցել Ուկրաինայի արդի իրականության մեջ:
21.01.2013

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Վրաստանի այսօրվա տարածքում հայերը բնակվում են դարեր շարունակ և հոծ բնակեցված են Սամցխե-Ջավախք նահանգում, մայրաքաղաք Թբիլիսիում: Վրաստանում (առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի) հայերի ընդհանուր թիվն ըստ պաշտոնական տվյալների կազմում է շուրջ 250 000 հոգի, իսկ ըստ ոչ պաշտոնական տվյալներով` մինչև 350 000:
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38